ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տղաս երկրորդ կարգի հաշմանդամ է եւ շուտով պետք է դպրոց հաճախի: Ես ու ամուսինս կարո՞ղ ենք որոշել, թե իմ երեխան որտեղ պետք է ուսում ստանա, թե՞ գոյություն ունի օրենք, որի համաձայն՝ նման կարգավիճակ ունեցող երեխաները հաճախում են կոնկրետ այդ հանրակրթական (ներառական) դպրոցը:

Գայանե Մխիթարյան (31 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ պետությունը ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում՝ երկարօրյա եւ գիշերօթիկ)՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է ՀՀ կառավարությունը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում՝ հատուկ ծրագրերով:
Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը եւ վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները՝ հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ գոնե նման դեպքերում ծնողներն իրենք կարող են որոշել եւ ընտրել այն ուսումնական հաստատությունը, որտեղ կցանկանան՝ իրենց երեխան ուսում ստանա: Մնում է՝ թե՛ մանկավարժները, թե՛ երեխաներն ըմբռնումով մոտենան եւ հնարավորինս հոգատար լինեն նման երեխաների հանդեպ: Չէ՞ որ նրանք նույնպես ՀՀ լիարժեք քաղաքացիներ են:




Լրահոս