ՊԵՏԱԿԱՆՆ ՈՒ ՍԵՓԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Գագիկ Մելիքյանի եղբայրը՝ Արթուր Մելիքյանը, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Հայփոստ»-ի շենքն «իրենով» է արել: Նշել էինք, որ շենքի 2-րդ եւ 3-րդ հարկերն Արթուր Մելիքյանը տվել է վարձակալությամբ ու այդ կերպ գումարներ է վաստակում: Հրապարակումից հետո «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել Ա. Մելիքյանը եւ վստահեցնում էր, որ ինքը որեւէ կապ չունի այդ շենքի վարձակալության հետ: Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ Մելիքյանն այդ շենքը ոչ միայն վարձակալությամբ է տվել, այլեւ այդտեղից «վաստակած» գումարներով Բերդում գտնվող իր առանձնատունն է վերջերս շքեղ վերանորոգել: Ի դեպ, Մելիքյանը Բերդում նաեւ բենզալցակայան ունի, ու նշվում է, որ մտերիմ հարաբերությունների մեջ է Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղի) հետ: Սակայն մեր զրուցակիցը հերքեց նաեւ այս տեղեկությունները:




Լրահոս