Այսօր Երեւանի ֆիլհարմոնիկ դահլիճում հանդես կգա համաշխարհային օպերային աստղ, կոլորատուրային սոպրանո Հասմիկ Պապյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Համերգը նվիրված է օպերայի դասականներ Ջուզեպպե Վերդիի եւ Ռիխարդ Վագների 200-ամյակին: Մենակատար Հասմիկ Պապյանի խոսքով` Երեւանում ելույթն իր համար մեծ անակնկալ դարձավ, քանի որ նա Հայաստան էր ժամանել ընտանիքով արձակուրդն անցկացնելու նպատակով: Սակայն նա չի կարող անմասն մնալ եւ պետք է իր հարգանքի տուրքը մատուցի այդ երկու մեծություններին:
ՇԱՏ ԱՆՍՊԱՍԵԼԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ