Թվով 400 Երդվյալ ազատամարտիկներ, ԵԱՄ նախագահ Ռուբեն Գևորգյանի գլխավորությամբ, պատրաստ են մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար:
ArmLur.am-ի տեղեկություններով` այդ մասին ԵԱՄ նախագահը տեղեկացրել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Երդվյալ ազատամարտիկների կազմը պատրաստ սպասում է նախարարի հրահանգին: