ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԵՍՊԱՆԸ
ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է

Երեկ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը «Հայռուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի հետ այցելել է Հրազդանի ջէկ-ի 5-րդ էներգաբլոկ: Ծանոթացնելով դեսպանին կայանի ընթացիկ գործունեությանը՝ Վ. Հարությունյանը նշել է, որ Հրազդանի ջէկ-ի 5-րդ էներգաբլոկը, որի շինարարությունն իրականացվել է ռեկորդային ժամկետներում, «Հայռուսգազարդ»-ի խոշորագույն ներդրումային ծրագրերից է, եւ նորագույն տեխնոլոգիական լուծումներով եզակի կառույց է ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում: Այնուհետեւ դեսպանը Վ. Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ծաղկաձորի «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր, ծանոթացել «Մարիոթ» ընկերության կառավարմանն անցած հյուրանոցային համալիրի պայմաններին:

ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ  Սամվել Նիկոյանը երեկ ասել է, որ տեսանելի ապագայում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցություններ նախատեսված չեն՝ միեւնույն ժամանակ չբացառելով որեւէ զարգացում: Նիկոյանի խոսքով` Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը որեւէ կերպ չի ազդելու Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքական շահերի վրա, համենայնդեպս՝ Հայաստանի մասով: «Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությունն այն մակարդակում է, որը չի ենթադրում «կա՛մ, կա՛մ» սկզբունքը, այսինքն՝ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակն անփոխարինելի է»,-եզրափակել է Նիկոյանը:

ԴԱՇՆԱԿՆԵՐԻՆ ՀԱՃՈՅԱԽՈՍԵՑ
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) կենտրոնական վարչության անդամների հետ, որոնք Հայաստան էին ժամանել Հ.Մ.Ը.Մ. 9-րդ մարզախաղերի անցկացման առիթով: Ընդգծելով ազգապահպանության գործում սփյուռքում գործող հայ կուսակցությունների նշանակալի դերը` կառավարության ղեկավարը նշել է. «Մեզ համար կարեւոր է «Հայ հեղափոխական դաշնակցության» ամուր լինելը, որովհետեւ այն իր ուսերին մեծ առաքելություն է կրում»:




Լրահոս