ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԶԲԻԼԻՍԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞ «ՍՊԱՐՏԱԿ»
Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կուբան»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը երեկ պետք է պայմանագիր ստորագրեր Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 6 մլն եվրո: «Սպարտակ»-ում է հանդես գալիս մեր ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, եւ նրանց համագործակցությունն այդ թիմում օգտակար կլինի նաեւ ազգային հավաքականի համար: Բայց NEWS.am Sport-ի թղթակցին հայտնի է դարձել, որ բանակցությունները մտել են փակուղի. կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ տրանսֆերային արժեքի հարցում: Մոսկովյան ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն էլ նշել է, որ «Սպարտակ»-ը նման բանակցություններ չի վարում:

«ՓՅՈՒՆԻԿ»-Ն ԷԼ
«Փյունիկ»-ը, որը Եվրոպայի լիգայի շրջանակում մեկ շաբաթ առաջ 0:2 հաշվով զիջել էր Վիլնյուսի «Ժալգիրիս»-ին, երեկ սեփական հարկի տակ խաղաց ոչ ոքի՝ 1:1, եւ մեր վերջին  թիմն էլ դուրս մնաց եվրագավաթների խաղերից:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս