![](https://armlur.am/wp-content/uploads/2013/08/01//51180.jpg)
Հուլիսի 31-ին` ժամը 14.02-ին, ահազանգ է ստացվել, որ երեք երիտասարդ բարձրացել են Գեղարդավանքի մոտակա լեռը և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները Գեղարդավանքի մոտակա լեռից անվնաս իջեցրել են Դ. Հ-ին (ծնվ. 1996թ.), Գ. Ս-ին (ծնվ. 1990թ.) և Հ. Հ-ին (ծնվ. 1997 թ.):