ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե իրավաբանական անձը ցանկանում է ստանալ պետական գրանցում, ապա դրա մերժումը ո՞ր դեպքում կարող է հիմնավոր համարվել:

Արմեն Սամսոնյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքերն են՝
ա) իրավաբանական անձի կազմավորման՝ օրենքով սահմանված կարգի խախտումը,
բ) օրենքով սահմանված փաստաթղթեր չներկայացնելը,
գ) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին,
դ) նոր գրանցվող (ստեղծվող) առեւտրային կազմակերպության հիմնադրի, ինչպես նաեւ գործադիր մարմնի ղեկավարի՝ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելը,
ե) ֆիրմային անվանման անհամապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին, եթե ֆիրմային անվանման գրանցումը մերժվել է, եւ անձը չի ներկայացրել այլ անվանում:
Առեւտրային կազմակերպությունների կանոնադրության անհամապատասխանությունն օրենքին հիմք չէ իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու համար: Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժելն արգելվում է:

ՀՀ արդարադատության նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Որպեսզի քաղաքացիները խուսափեն նման տհաճ իրավիճակում հայտնվելուց, պարտավոր են հատ առ հատ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը եւ ստանալ անհրաժեշտ գրանցումը: Չնայած քիչ չեն դեպքերը, երբ մարդկանց անհարկի գցում են թղթաբանական քաշքշուկի մեջ:




Լրահոս