Առավոտ. Տեսողության կորո՞՜ւստ, հարվա՞ծ, թե՞ ալերգիկ հիվանդությունների հետեվանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արարատի մարզի ոստիկանության բաժնում այս տարվա հուլիսից նյութեր են նախապատրաստվում Դարակերտի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու հետ կապված։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 6-րդ դասարանի աշակերտ Գևորգ Սարուխանյանը կորցրել է տեսողությունը, քանի որ, ըստ նրա, մարտին ուսուցչուհին մատանիով հարվածել է աչքին։ 
Համաձայն “Գրիգոր Լուսավորիչ” բուժկենտրոնի եզրակացության էլ՝ տեսողության կորուստը կարող է “վարակիչ հիվանդությունների, ալերգիաների, ինչպես նաև նյարդային այլ հիվանդությունների պատմառ լինելե։ Ուշադրության արժանի է այն, որ ըստ վկա՝ Սուսաննա Գալոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Օհանյանի՝ իրենք բժշկական եզրակացությունների մասին տեղեկացել են լրատվամիջոցների հաղորդումներից։ 61–ամյա մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Գալոյանը Aravotn.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ իրեն ոչ մի լրատվամիջոց չի դիմել։ Ինքը հնարավորություն չի ունեցել ասել նաև իր խոսքը։ Նա ասաց, որ ինքը չի հարվածել երեխային, երբեք նման բան չի եղել իր քառասնամյա գործունեության ժամանակ։
 
Ուսուցչուհին հայտնեց, որ երբ տեղեկացել Է, թե աշակերտը բողոքել է իրենից, մեկ այլ ուսուցչի հետ գնացել է նրանց տուն, քանի որ զարմացած էր, թե նման բան է եղել։ 9 թոռ 3 երեխա ունեցող մանկավարժը ասում Է՝ երբ հարցրել Է տուն մտած աշակերտին, թե ինքը հարվածե՞լ Է նրան, երեխան նայել է ծնողին, ապա լաց եղել։ Ոստիկանությունը քննել Է դպրոցի տնօրենին, դասղեկին, անգամ Գևորգի համադասարանցիներին”,- գրում է թերթը։
 
Հոդվածն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս