Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է հատուկ նիստ անցկացնել Ղարաբաղի հարցով, եթե տեղի ունենա իրավիճակի վատթարացում։
Պաշտոնյան նաև հավելել է, որ Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ԵԱՀԿ մշտական խորհրդի նոր հատուկ նիստը կանցկացվի այն ժամանակ, երբ համանախագահները վերադառնան տարածաշրջանից:
«Իհարկե, եթե այնտեղ իրավիճակը բացասական շրջադարձ ունենա, մենք հատուկ նիստ կհրավիրենք: Հակառակ դեպքում` մենք դեռևս ոչինչ չենք ծրագրել մինչև համանախագահների վերադարձը»,-ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։