Շիրակի մարզի Աշոցք գյուղի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի խոհանոցում, օգոստոսի 5-ին հրդեհ է բռնկվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ռ.Ռ.-ին պատկանող բնակարանի խոհանոցում 3 կգ բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով: