Ռուսաստանում մահապարտ ահաբեկիչները հարձակում են գործել ոստիկանության շենքի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Նովոսելիցկի շրջանում մահապարտ ահաբեկիչները հարձակում են գործել ոստիկանության շենքի վրա, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

ՆԳՆ տվյալների համաձայն՝ ահաբեկիչներից մեկը լիկվիդացվել է, երկրորդը հասցրել է պայթեցնել իրեն:

Իրավապահների աշխատակիցների գործողությունների պատճառով ահաբեկիչները ստիպված են եղել ժամանակից շուտ պայթեցնել «մահապարտի գոտիները»:

Նշվում է, որ դեպքի արդյունքում տուժածներ չկան: Այժմ Ստավրոպոլի երկրամասում կոնտրահաբեկչական ռեժիմ է հայտարարված:




Լրահոս