ԹՄՐԱՆՅՈՒԹ ՉԻ՞ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած սպանությունից հետո անցկացված փորձաքննության արդյունքներով ապացուցվել է, որ Ս. Խաչատրյանի որդու՝ կալանքի տակ գտնվող Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է եղել: Սակայն Ս. Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, թե նման բան չկա. «Սուտ են ասում, ոչինչ, այս ընթացքում ինչ ասես կարող են տարածել, դե այլանդակներ են, էլի՛, ի՞նչ ասեմ: Փորձաքննությունում այդպիսի բան չի եղել, սուտ են ասում»:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի գիշերը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում կրակոցներից մահացավ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, ծանր վնասվածքներ ստացավ:




Լրահոս