Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը մասնակցել է Նուբարաշենում գտնվող 5-րդ բանակային կորպուսում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից ստեղծված համակարգչային լսարանի բացման արարողությանը: «Տարեցտարի ավելանում է ուսանող զորակոչիկների թիվը, եւ մեր խնդիրն է ՀՀ ՊՆ-ի հետ միասին ապահովել զինվորների կրթության շարունակականությունը: Նման լսարանները զինծառայության մեջ գտնվող երիտասարդներին հնարավորություն են տալիս չկտրվել նախազորակոչային շրջանում ստացած կրթությունից»,-հայտարարել է Կ. Ավագյանը: Իհարկե, ողջունելի է, որ տակավին ոչ այդքան երիտասարդ ՀՀԿ-ականները նման գործունեություն են ծավալում, բայց Կարեն Ավագյանի ներկայությունն այդ միջոցառմանն ուշագրավ է այնքանով, որ նա պարզապես չի ծառայել հայոց բանակում: Եվ հիմա զինվորների հետ շփվելու, նրանց իր կենսափորձով օրինակ ծառայելու, ինչու ոչ՝ դաստիարակելու փորձեր է անում մի մարդ, որը, չնայած ունի ԱԺ պատգամավորի մանդատ, Հանրապետական կուսակցության անդամատոմս, մանկապարտեզի տնօրեն տիկին, բայց դասալիք է եղել: Երեկ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց զրուցել Կ. Ավագյանի հետ՝ պարզելու իր նկրտումների դրդապատճառները: Նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
ԴԱՍԱԼԻՔ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ