Հումորիստ, դերասան Հովհաննես Ազոյանն իր ֆեյսբուքյան էջում սիրո խոստովանություն է արել կնոջը՝ Մերիին: Հովոն նշել է, որ վաղուց հրապարակային չի անկեղծացել ու հիմա էլ մի տեսակ բարի, դանդաղ, դրական, բնական ու հաստատուն էմոցիայով է լցված: Ինչպես նկատել է դերասանը՝ գիտակցությունն է թակել իր դուռը: «Ուզում եմ խոստովանել, որ սիրում եմ կնոջս՝ Մերիին, ու գլուխս խոնարհում եմ նրա համբերության եւ սիրո առաջ ու ներողություն եմ խնդրում իմ էգոիստ կյանքի ձեւի համար: Կարող եմ մեղքս բարդել տղամարդ տեսակի բնությանս վրա, բայց չեմ անի դա, պարզապես կասեմ, որ սիրում եմ քեզ Մերի»: Հովհաննեսը նաեւ հավելել է, որ կուզեր՝ բոլոր տղամարդիկ մի պահ կանգ առնեն ու գնահատեն իրենց շարունակ հանդուրժող կանանց: «Նրանք մեզ սիրում են պարոնայք: Ուժ ու իմաստություն մեզ…»,-այսպես է եզրափակել իր խոսքը Հովոն:
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ