Առավոտ. Երեվանյան հովերով՝ Գյումրիում թանկացրին տաքսու գները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մոտ 10 օր է “Առավոտը” բազմաթիվ դժգոհություններ  լսում գյումրեցիներից այն մասին, որ Գյումրիի տաքսու անհատ վարորդները, երեւանյան տրանսպորտի թանկացման հովերով, փորձում են արհեստականորեն բարձրացնել նաեւ իրենց գները:
“Բնակիչներից մեկը բողոքեց, որ Գյումրիի ավտոկայանից մինչեւ Անի թաղամաս, որը 8 կմ է, մշտապես տեղափոխել են 700-1000 դրամով, այժմ տաքսու վարորդները՝ համառորեն, բնակիչների հետ կռվի մեջ մտնելով, գանձում են 1200 դրամ: Նմանապես Մսի կոմբինատ կոչվող թաղամասին մինչեւ Հաղթանակի պողոտա, որը մոտավորապես 4,5 կմ է, նախկին 500 դրամի փոխարեն վարորդները պահանջում են 600-700 դրամ:
Բնակիչների այն հարցին, թե ձեզ ի՞նչ եղավ, ինչո՞ւ եք թանկացնում գումարը, չէ՞ որ մեր քաղաքում տրանսպորտի գնի բարձրացման մասին կես խոսք անգամ չի եղել, վարորդները պատճառաբանում են, թե գազը թանկացել է, բացի դրանից քաղաքում արդեն “պասաժիր” չի մնացել, չհաշված Գյումրիի ռմբակոծված փողոցները, որոնք, ըստ վարորդների, մեքենայի կմախքն են թողնում, իրենց ահռելի ծախսերի տակ գցում:
Ի դեպ նշենք, որ Գյումրիում կան նաեւ տաքսի-ծառայություններ, որոնք այդ նույն փողոցների պատճառով հեռախոսը վերցնելուն պես տեղեկացնում են, որ օրինակ՝ մսի կոմբինատի ուղեւորներին իերնք չեն սպասարկում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս