Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին այսօր՝ օգոստոսի 14-ին, ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացվել: Դիտարկումն անցկացվել է Տավուշի մարզի Այգեպար եւ դրան սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղերի ուղղությամբ: Դիտարկումը սկսվել է 12:01-ին եւ ավարտվել 12:08-ին: 700 մետր հեռավորությունից վիզուալ կապ է հաստատվել: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի: Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Եվգենի Շարովը:
Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը եւ դաշտային օգնական Ուիլյամ Փրայորը:
7 ամիսների ընթացքում Ադրբեջանը մոտ 7960 անգամ խախտել է ԼՂ եւ Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը: Մոտ 1240 անգամ ադրբեջանական կողմը կիրառել է դիպուկահար զենք, մոտ 410 անգամ՝ խոշոր տրամաչափի սպառազինություն, այդ թվում՝ մոտ 260 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահարային: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է 3, վիրավորվել՝ 9 հայ զինծառայող: Բացի այդ վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ: