Հերթական պաշտոնանկությունը. Հովիկ Աբրահամյանը հրաման է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանը հրաման է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 12-ի N 835-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետը՝
Հրայր Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից` իր դիմումի համաձայն»։

Հիշեցնենք, որ Հրայր Սարգսյանը նախկին վարչապետ և այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հորեղբոր որդին է: Դեռ պարզ չէ, թե Հ.Սարգսյանն իրականում ինչու է ազատվել պաշտոնից:




Լրահոս