Մասիսցին միշտ կանգնած է հայ զինվորի կողքին. հանգանակություններ` Արցախին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսում մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հերոսների անմար հիշատակը: Մասիս քաղաքը մարդաշատ է: Հարյուրավոր մասիսցիներ ինքնաբուխ. հավաք են կազմակերպել` ի հիշատակ մարտի դաշտում զոհված հայորդիների:

Քիչ անց տեղի կունենա հանգանուկություն, որը կուղղվի Արցախին: Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանն իր խոսքում նշեց, որ մասիսցին միշտ կանգնած է հայ զինվորի կողքին: Նշենք, որ արդեն Մասիսի առաջին դպրոցը 400.000 դրամ է հանգանակել:

Հիշեցնենք, որ հատուկ տեղադրված ցուցատախտակի վրա քաղաքի դպրոցների բարձր դասարանների աշակերտները կփակցնեն իրենց կողմից գրված նամակներ «Իմ եղբայր զինվորին» խորագրով, որոնք հանրահավաքից հետո կուղարկվեն առաջնագծում ծառայող զինվորներին: Հրապարակում հատուկ տեղադրված թափանցիկ արկղում բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան կատարել հանգանակություն՝ ի նպաստ Արցախի: Հանրահավաքը կտևի մինչև 19:00: Ակնկալվում է 3000-4000 մասնակից: Հավելենք, որ Մասիսից 200 կամավոր է գնացել առաջնագիծ:

13016434_1176600292380020_1043456435_o

12999605_1176600279046688_801029420_o

13010015_1176600289046687_948296164_o




Լրահոս