«Դուք դարձել եք բարձր կարգի միջազգային պաշտոնյա». Վլադիմիր Պուտինը հանդիպել է Տիգրան Սարգսյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` հղում կատարելով Կրեմլի պաշտոնական կայքին, Վլադիմիր Պուտինը, ողջունելով Տիգրան Սարգսյանին, նշել է, որ պետք է առավելագույն ձևով օգտագործվի ինտեգրացիոն միության հնարավորությունները: «Ներկայում դուք ունեք շատ պատասխանատու առաքելություն` դուք դարձել եք բարձր կարգի միջազգային պաշտոնյա: Հույս ունեմ, որ ձեր ղեկավարությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կաշխատի արդյունավետ:

Վիկտոր Խրիստիենկոն, ով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախագահում էր 2012-­2016 թվականներին, շատ կարևոր հիմք է դրել: Այժմ ամենագլխավորն այն է, որ մենք միասին այնպես անենք, որ առավելագույնս օգտագործենք այս ինտեգրացիոն միության հնարավորությունները այն խնդիրների լուծման համար, որի առջև կանգնած են մեր երկները: Մենք, այլ կերպ ասած, դրա համար էլ ստեղծել ենք այս ինտեգրացիոն միությունը, որպեսզի ձևավորվեն հավելյալ պայմաններ տնտեսության և սոցիալական ոլորտների զարգացման համար: Ցանկանում եմ մաղթել հաջողություն: Դուք վերջերս եք ստանձնել ձեր պարտականությունները:

Առջևում սպասվում է կառավարությունների ղեկավարների հանդիպումը Երևանում, ինչպես նաև երկրների նախագահների հանդիպումը` Աստանայում: Այնպես որ միասին պատրաստվենք այդ կարևոր միջոցառումներին»,­ասել է Վլադիմիր Պուտինը: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող հարցերը քննարկելու հնարավորության համար: «Ինչպես դուք ասացիք, իսկապես ինտեգրացիոն գործընթացում մեծ ներուժ կա, որոնք կծառայեն մեր ազգերի շահերին: Մի կողմից մենք պետք է ապահովենք մեր կոլգիայի գործունեության ընթացքը, մյուս կողմից մենք պետք է պատրաստ լիենենք համարժեք արձագանքել նոր մարտահրավերներին, որոնք այսօր կան: Մենք տեսնում ենք, որ փոխվում է առևտրատնտեսական դաշտը: Մեր միությունը պետք է պատրաստ լինի իր տեղը գտնել փոփոխվող գլոբալ գործընթացներում: Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ մենք անում ենք ամեն հնարավորը, որ նախագահների կողմից նախանշված առաջանհերթությունները իրականություն դառնան ամբողջ ծավալով»,­-ասել է Տիգրան Սարգսյանը:




Լրահոս