Հրապարակ.Վանաձորի քիմիական գործարանն աշխատակիցներին 9 ամսվա աշխատավարձ է պարտք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցները կրկին դժգոհում են՝ գործարանն արդեն մի քանի ամիս է, ինչ չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը։ Աշխատակիցները պնդում են, որ գործարանն իրենց պարտք է 3-4 ամսվա աշխատավարձ, բայց սա միայն այս տարվա համար, քանի որ նախորդ տարիներից ևս գործարանն աշխատակիցներին կուտակած պարտքեր ունի. 2-3 ամսվա պարտք՝ 2011 թվականից, և 3-4 ամսվա՝ 2012 թվականից։ Ստացվում է՝ միջինը 9 ամսվա պարտք։
 
Գործարանում աշխատակիցների միջին աշխատավարձը տատանվում է 80-150 հազար դրամի միջակայքում։ 150 հազար դրամն առավելագույն աշխատավարձն է, սակայն ամբողջական պարտքն աշխատակիցներին հսկայական թիվ է կազմում, քանի որ գործարանում 930 աշխատակից կա՝ գործարանի 3 ենթաբաժիններում։
  
“Քիմպրոմի”տնօրինությունն ու գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը ևս չեն ժխտում, որ պարտք են աշխատակիցներին, սակայն, իրենց իսկ խոսքերով, նախորդ տարիներից պարտք չունեն, այլ ընդամենն այս տարվա 2 ամիսների աշխատավարձը չի տրվել։ Ընդհանուր առմամբ, միայն ընթացիկ տարվա պարտքն ավելի քան 100 միլիոն դրամ է կազմում”,- գրում է թերթը։
 
Շարունակությունը՝ այսօրվա համարում




Լրահոս