Ժողովուրդ.Գալուստ Սահակյանը սպառնում է ՌԴ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ  խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյւսնը “ժողովուրդ” օրաթերթի հետ զրույցում ուշագրավ սպառնալիքներ է հնչեցրել ՌԴ-ի հասցեին:
Թերթի  հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՀՀ-ի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու դեպքում ՌԴ-ն մեր նկատմամբ ևս տնտեսական սանկ֊ցիաներ կիրառի, ինչպես վարվեց օրերս Ուկրաինայի դեպքում, Սահակյանը նշել է. “Այդ մասին չարժի խոսել: ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, բացի դրանից, մենք բավական ներկայություն ունենք ՌԴ-ում որ֊պես ՌԴ քաղաքացիներ”:
Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ականն անուղղակի կերպով հասկացրեց, որ եթե ՌԴ-ն գնա այդ քայլին, ապա “հարվածը կլինի ներսից”՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների կողմից:
Նշենք, որ երեկ ՌԴ-ն չեղյալ է հայտարարել Ուկրաինայից ներկրվող ապրանքների համար մաքսային ռեժի֊մի խստացման վերաբերյալ իր որոշումը: Բայց դա, հավանաբար, ժամանակավորապես, երբ նոյեմբերին Ուկ֊րաինան ստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, կրկին կհայտնվի ՈԴ “սև ցուցակում”:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում:




Լրահոս