Ծեծկռտուք ոստիկանների ու բնակիչների միջեվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կոմիտասի 5 հասցեում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Բախում է տեղի ունենում բնակիչների ու ոստիկանների միջև: Բերման են ենթարկել Սարդարապատ շարժման անդամ Տիգրան Խզմալյանին եւ մյուս ակտիվիստներին, որոնց հաջողվել էր մտնել շինհրապարակ եւ թույլ չտալ շինարարությունը: Հիշեցնենք, որ այս տարածքում կառուցվում է բարձրահարկ շենք, որին դեմ են տարածքի շենքերի բնակիչները: Նրանք առավոտյան շրջափակել են շինհրապարակը, սակայն ոստիկանությունը նրանց հեռացրել էր տարածքից: Երբ ակտիվիստներին բերման են ենթարկել, բնակիչները փակել են ոստիկանական մեքենաների առաջը: Տեղի է ունեցել քաշքշուկ եւ ծեծկռտուք:




Լրահոս