Դեռեւս օգոստոսի 1-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որպեսզի հաջորդ նիստին իրենց ոլորտներում տնտեսական աճի վերլուծություն իրականացնեն եւ ներկայացնեն կառավարությանը: Սակայն հանձնարարություն տվողն ինքը չի հետեւում ընթացքին: Այդ հայտարարությունից հետո ՀՀ կառավարությունը երեկ արդեն 2-րդ նիստն անցկացրեց, բայց դարձյալ նախարարները լռում էին. երկրում աճ չկա՞, թե՞ կառավարությունը տեղում չէ: «Ժողովուրդ»-ը այս հարցերի պատասխանը նախ փորձեց պարզել նախարարներից: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, թե «աշխատանքները ընթացքի մեջ են, կներկայացվի կոմիտեի քննարկմանը, այնուհետեւ՝ կառավարություն»: Իսկ կառավարության լրատվության վարչության ղեկավար Սուսաննա Տոնոյանն ասաց, թե «նախարարները տնտեսական ցուցանիշները կներկայացնեն, երբ վարչապետը վերադառնա արձակուրդից»: Այդ դեպքում ո՞ւր մնաց խոստումը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ