ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

41-ամյա սիրիահայ Սարգիս Ղոլոգասյանն արդեն տասը տարի է, ինչ իր ընտանիքի հետ միասին ապրում է Էջմիածին քաղաքում: Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց մեր հայրենակիցը, առաջին տարիներին շատ դժվար է հարմարվել հայաստանյան կենսակերպին, ավանդույթներին: Բացի այդ, նաեւ մեծ դժվարությամբ է աշխատանք գտել, քանի որ Հայաստանում ամեն տեսակի աշխատանք կա, բայց աշխատավարձն է քիչ ու չի բավարարում անգամ կոմունալ վարձերը վճարելու համար: Սարգիսը համեմատություններ անցկացրեց երկու երկրների միջեւ եւ եկավ այն եզրահանգման, որ Սիրիայում ապրելը ավելի հեշտ էր, քան Հայաստանում: «Այնտեղ մեկ դոլարով հինգ հոգով նախաճաշ էինք անում, բայց այստեղ նման բան չկա: Դե, ինձանից լավ գիտեք այստեղի ծախսերը: Տարիներ են անցել, ու ես համոզվել եմ, այնտեղ՝ Հալեպում, ամեն ինչ շատ լավ էր, խեր կար, բարաքյաթ կար: Այնտեղ, ճիշտ է, հարուստը շատ լավ է ապրում, բայց աղքատն ալ նորմալ է ապրում»,- նկատեց հալեպահայ Սարգիսը:




Լրահոս