ՀՀ Սյունիքի մարզի Կաղնուտ համայնքը, որն այսօր 113 բնակիչ ունի, արդեն 24 տարի է, ինչ դպրոց չունի: Եվ այդ պատճառով գյուղի երիտասարդ ընտանիքները, որոնք ունեն դպրոցահասակ երեխաներ, գյուղից ստիպված հեռանում են: «1989-ից դպրոց չկա: Մեծահասակները մահանում են, իսկ իրենց փոխարինողներ, ցավոք, չկան: Մի քանի տարի հետո գյուղում երեք ընտանիք հազիվ կմնա»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց համայնքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը: Նրա խոսքով, կաղնուտցիները զբաղվում են գյուղատնտեսությամբ, սակայն եկամուտ չեն ունենում. «Էհհհ, բարձրադիր գոտի է, արտը ցանում են՝ արտ չի դառնում, գյուղը մարզկենտրոնից հեռու է, ճանապարհները վատն են, կտրված ենք»: Ու այս իրավիճակում ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշվեց, որ 2013թ. սեպտեմբերի 6-ից մինչեւ 15-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացվելիք ֆրանկոֆոնյան խաղերին մասնակցելու նպատակով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը պետք է հատկացվի 30 մլն դրամ: Իսկ եւս 3 մլն դրամ տրամադրվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման, մասնավորապես` մեդալների եւ կրծքանշանների ձեռք բերման համար:
ԴՊՐՈՑ ՉՈՒՆԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ