ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՀԱՅՐԵՆԻՔ, ԱՆՏՈՒՆ
Երեկ կառավարության շենքի մոտ բողոքող հինգ որդիների մայր,   Հյուսիսային պողոտայի նախկին բնակչուհի Մարիամ Գիշյանը հայտարարել է, թե թույլ չի տալու, որ, բանակում արդեն ծառայած իր ավագ որդուց բացի, մյուս որդիներն էլ ծառայեն. «Տունս զավթեցին, անչափահաս երեխաների հետ մնացի փողոցում: Որդիս եկել է բանակից, ապրում է բաց երկնքի տակ՝ փողոցում, գաղթականի կարգավիճակում: Հիմա ուզում են մյուս տղաներիս տանել բանակ, բայց ո՞ւմ համար պետք է գնան, երբ հայրենիք չունեն, քանի որ հայրենիք ունեցողները պաշտպանված են լինում հայրենիքի կողմից»:

ԼԻՍԿԱՆ ԷԼ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Կապանի նախկին քաղաքապետ, դաշնակցական Արտուր Աթայանը, պատասխանելով  «1-ին լրատվականի» այն դիտարկմանը, թե թիվ 38 ընտրատարածքում առաջադրվող ՀՀԿ-ի թեկնածու Ա. Կարապետյանը Ս. Խաչատրյանի «մարդն» է, ու նախկին մարզպետը նաեւ նրա միջոցով է ցանկանում իր ազդեցությունը պահպանել մարզում, ասել է. «Ես չեմ կարծում, թե Սյունիքի նախկին մարզպետը նման ազդեցություն ունի: Որքան տեղյակ եմ, նոր մարզպետն այդ որոշման դեպքում մեծ դեր է ունեցել: Եվ չեմ կարծում, որ հին մարզպետը հիմա կարողանա այդպիսի հարցեր կարգավորի»:

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում գլխի ուռուցքի բարդ վիրահատությունից հետո  56 տարեկան հասակում  մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը:

ԳՈՆԵ ՉԵՐԳԻ
Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը եւ երգեցողությանը՝ Գուրգեն Եղիազարյանը երեկ ասել է. «Հիմա ի՞նչ անենք, որ էս Տիգրան Սարգսյանից պրծնենք: Հիմա էս մարդը տնտեսության հերն անիծել ա, մաման լացացրել ա ու ամբողջ օրը ժպիտով ման ա գալիս, կիթառ ա նվագում: Հենց սրա ձեռքը կիթառ տեսա, մի հին անեկդոտ հիշեցի: Հայրը, տղայի օրագիրը թերթելով, տեսնում է, որ բոլոր գնահատականները «երկուս» են, իսկ երգեցողությունը՝ «հինգ»: Դնում է, լավ սատկացնում է: Մայրը հարցնում է՝ ի՞նչ ես անում: Ասում է՝ էս շան տղեն էսքանից հետո երգում ա, գոնե կուզեկուզ ման գա»:

ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱ՞Ն
«Պուտինի այցը Ադրբեջան ոչ մի կերպ հնարավոր չէ հաջողված համարել Ռուսաստանի համար»,- «Ա1+»-ին ասել է Դավիթ Շահնազարյանը։ Ըստ նրա, այս հանդիպմամբ Ի. Ալիեւը Վ. Պուտինին առաջարկել է Ադրբեջանի նախագահի առաջիկա ընտրություններում Ռուսաստանի լոյալության դիմաց որոշակի գազանավթային ծրագրերի մասնակցություն. «Պուտինի եւ Ալիեւի համատեղ ասուլիսում ամեն ինչ ասվեց։ Հատկանշական է, որ Ալիեւը որակեց հարաբերությունները Ռուսաստանի հետ բարիդրացիական եւ բարեկամական՝ հիմնված համատեղ շահերի վրա։ Ընդ որում, դա ընդգծեց երկու անգամ, իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինը խոսեց ռազմավարական համագործակցությունից»,-նկատել  է  Շահնազարյանը։




Լրահոս