ՊԱՐՏՔԵՐ Է ԿՈՒՏԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 31-ին Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Գյումրու մանկապարտեզներից մեկի տնօրենի նկատմամբ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նա Գյումրու քաղաքապետարանից փոխանցված, ինչպես նաեւ վարձավճարներից հավաքագրված ընդհանուր 1 մլն 501 հազար դրամը չի ուղղել աշխատավարձի, սնունդ մատակարարած ընկերությունների հանդեպ  ունեցած պարտավորություների եւ կոմունալ ծախսերի վարձավճարների մարմանը, այլ յուրացման եղանակով հափշտակել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, յուրացումը կատարել է թիվ 11 մանկապարտեզի տնօրեն  Գոհար Չիլինգարյանը: Ավելին, մեր տեղեկություններով`  Գոհար Չիլինգարյանի ամուսինը դեռեւս Վարդան Ղուկասյանի  քաղաքապետ աշխատելու տարիներին եղել է Գյումրու քաղաքապետարանի առեւտրի բաժնի  պետը:  Մեզ հասած լուրերի համաձայն, մինչ այս յուրացումների դեպքի բացահայտումը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է Չիլինգարյանին հեռացնել աշխատանքից, սակայն Գոհարի ամուսինը քաղաքապետին խնդրել է նման բան չանել՝ ասելով, թե իր կինն անձամբ դիմումը կգրի եւ կհեռանա տնօրենի պաշտոնից: Ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների, մանկապարտեզի տնօրենն անգամ պարտքեր ունի  քաղաքապետարանի աշխատակիցներին: «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել տնօրենի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն այդպես էլ մնացին անպատասխան:




Լրահոս