«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հնարավո՞ր է Ձեր կուսակցությունը, որը երկար խմորումների փուլից հետո ի վերջո միս ու արյուն ստացավ այն պատճառով, որ գրեթե նույն վիճակն է, ինչ առկա էր 98-ին` «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը»: Գուցե այս պայմաններում կուսակցություն կայացնելն ավելի հե՞շտ կարող է լինել, հարցրինք նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին: «Այդպես չէ. կուսակցության ստեղծման գաղափարը շատ վաղուց էր ծնվել»:
Դե` կարող էիք եւ սա էլ հաշվարկել: «Հա, կարող էր, բայց ստեղծումն այս չորսօրյա պատերազմի հետ կապ չունի: Չնայած պատերազմը եկավ ամրագրելու, որ նման ուժի կարիքն առավել եւս կա, բայց այնպես չէ, որ մենք ստեղծել ենք այն, որովհետեւ չորսօրյա պատերազմ էր: Ես կուսակցություն ստեղծելու մասին խոսել եմ, կարելի է ասել, նույնիսկ 1 տարի առաջ»: Պարոն Օսկանյանը չցանկացավ պատասխանել այլ հարցերի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: