Մեր բարձրացրած երեք կետերն անհավանական չեն: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Եթե այդ երեք կետերը բավարարվում են, մենք որևէ անգամ դեմ չենք եղել բանակցություններին»,- ընդգծեց նա:
Բաղդասարյանի խոսքով, սա նախապայման չէ, այլ հորդոր` պետք է պահպանել այդ կանոնները և երաշխիքներ տալ:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն առաջ է քաշել երեք պայման` վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ:
Մանրամասները` տեսանյութում: