Օգոստոսի 26-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա-Ձորագյուղ ավտոճանապարհին այրվում է “Մոսկվիչ” մակնիշի ավտոմեքենա. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թալին-Ձորագյուղ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում “Գազ 53” մակնիշի 24 LS 499 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով, ինչից վարորդ Հ. Գ. (ծնվ. 1989թ.) ստացել է այրվածքներ և շտապօգնության աշխատակիցների ուժերով տեղափոխվել Թալինի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.40-ին, մարվել՝ 12.50-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը, 2 անիվ և մասամբ` թափքը: