«Մեզ համար թերեւս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիեւը հաղթեր»:
Դե իհարկե, բռնապետը միշտ պետք է պաշտպանի բռնապետին, եւ որքան շատ երկրներում արմատավորվի եւ հաստատվի տոհմատիրական-կլանային համակարգը, այնքան ավելի հաջողությամբ այդ մշակույթը կտարածվի ողջ աշխարհում: Երեւի Սերժ Սարգսյանը կուզեր ինքն էլ Ալիեւի պես երրորդ անգամ վերընտրվել եւ այսպես արտահայտում է իր ցանկությունը: Պարզապես նույն այդ Ալիեւն է, որ աչքի է ընկնում անթաքույց հայատյացությամբ, նույն Ալիեւն էր, որ մարդասպանին դարձրեց ազգային հերոս: Եվ այդքանից հետո ինչպե՞ս կարող է նման մարդը ձեռնտու լինել մեզ: