Ադրբեջանում ամուսինը փողոցում մորթել է կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Գյանջա քաղաքում 47­-ամյա բնակչուհի Ռաֆիգա Մուսաեւան առանձնահատուկ դաժանությամբ սպանվել է իր ամուսնու կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը` վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, սպանությունը կատարվել է Գյանջայի ռազմական ոստիկանության շենքի դիմաց, որտեղ տուժողը հավաքարար էր աշխատում:

Նրա ամուսինը, ով նույնպես աշխատում է ռազմական ոստիկանությունում, փողոցում մարդկանց աչքի առաջ կտրել է կնոջ կոկորդը եւ դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել նրան: Դժբախտ կինը մահացել է հիվանդանոց հասցվելուց քիչ անց:

Սպանության դրդապատճառը հայտնի չէ: Այս տարվա ընթացքում Ադրբեջանում դա ամուսինների՝ միմյանց սպանության արդեն 10-­րդ դեպքն է: Ադրբեջանական ԶԼՄ­-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 2, հայրասպանության 1, հարազատների՝ միմյանց սպանության 20, ամուսինների՝ միմյանց սպանության 10, զավակի սպանության 4 դեպք է տեղի ունեցել:




Լրահոս