Ադրբեջանը նորից փորձում է գնալ բախտախնդրության, մենք պարտավոր ենք պատրաստ լինել. Մանվել Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը երեկ տարածված հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ Ադրբեջանի հետ շփման գծի հատվածում նկատվում է թշնամու զինված ուժերի զորքերի տեղաշարժ եւ տարբեր ուղղություններում զինված ուժերի կուտակում: Ավելի ուշ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատեց իր զինված ուժերի տեղաշարժի մասին տեղեկությունը:

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանից «Ժողովուրդ»-ը երեկ հետաքրքրվեց, թե ադրբեջանական զինուժի տեղաշարժն ինչ նպատակներ կարող է հետապնդել:

«Նրանք կա՛մ ուզում են ուժով ազդեցություն գործել, համոզել մեր իշխանություններին, որ գնան այդ փուլային տարբերակին, կա՛մ էլ նոր հարձակում կսկսեն Հայաստանի սահմանի ուղղությամբ: Ինչու եմ դա ասում, որովհետեւ Նախիջեւանի ուղղությամբ կուտակումներ կան, նրանք մեզ ստիպում են, որ մենք մեր զորքերը պահենք Նախիջեւանի ուղղությամբ, ոչ ոքի չկարողանանք տեղափոխել Արցախ եւ այնտեղ սահմանն ավելի ամրապնդել:  Տա Աստված, որ ես սխալվեմ, բայց նորից Ադրբեջանը փորձում է գնալ բախտախնդրության, մենք պարտավոր ենք պատրաստ լինել»,- ասաց Եղիազարյանը:




Լրահոս