ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մամուլի ազատության օրվա կապակցությամբ հայտարարություն է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել պետությունների կառավարություններին պաշտպանել ԶԼՄ-ներին ճնշումներից և «ազատ, անկախ և անվտանգ» պայմաններ ստեղծել նրանց աշխատանքի համար: Այս մասին ասվում է մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նամակ-հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ նրան անհանգստացնում են սահմանափակումները, որոնց հետ բախվում են աշխարհի տարբեր երկրներում ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

«Շատերը կալանքի տակ են մնում, որոշները սարսափելի պայմաններում են գտնվում այն բանի համար, որ լուսաբանել են պետական կառավարության սխալները, ֆինանսական չարաշահումներն ու սոցիալական խնդիրները: Մամուլի ազատության համաշխարհային օրը ես կոչ եմ անում կառավարություններին, քաղաքական գործիչներին, ընկերություններին և քաղաքացիներին պաշտպանել ազատ, անկախ ԶԼՄ-ներին»,-հայտարարել է Բան Կի Մունը:

Մամուլի ազատության համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1993թ. մայիսի 3-ին:




Լրահոս