Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդես է հայտարարությամբ Սենթ-Քեթրինս համայնքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի բացման առթիվ:
«Այսօր հավաքվել ենք Սենթ-Քեթրինսում` ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության հուշարձանի բացմանը, որը ոգեկոչում է հայ բնակչության կյանքի ողբերգական կորուստը 1915-ին` Օսմանյան կայսրության վերջին օրերին:
Ե՛վ Կանադայի Սենատը, և՛ Համայնքների պալատը բանաձևեր են ընդունել, որով այս իրադարձություններն անվանում են ցեղասպանություն:
Այս հուշարձանը կոգեկոչի այն կորուսյալ կյանքերի հիշատակը և նրանց, ովքեր տառապանքների միջով են անցել Ցեղասպանության ժամանակ, ինչպես նաև կարտահայտի խոր հարգանքը նրանց ժառանգների հանդեպ, որոնց մի մասը բնակվում է Կանադայում:
Տարբեր ծագման և հավատքի բոլոր կանադացիները միասնաբար վերահաստատում են իրենց նվիրվածությունը բազմակարծության, մարդու իրավունքների և բազմազանության արժեքներին:
Խնդրում եմ միացեք խաղաղ ապագայի իմ հույսին, որը հիմնված կլինի հանդուրժողականության, հարգանքի և հաշտեցման վրա»,- վարչապետի հայտարարությունը մեջբերում է Horizon Weekly-ն: