Մահացել է աշխարհահռչակ նկարիչ Ժանսեմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
93 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը՝ Ժան (Հովհաննես) Սեմերջյանը: Նա ծնվել է 1920 թվ. Արեւմտյան Հայաստանում: 1922-ին Սեմերջյանների ընտանիքը փախել է Հունաստան։ 1931թ. հոր մահից հետո նա տեղափոխվել է Ֆրանսիա եւ հիմնավորվել Իսի լե Մուլինո փարիզյան արվարձանում, որտեղ էլ անցկացրել է իր ամբողջ կյանքը:
2002թ. հայտնի նկաիրիչը ընտրվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրացի անդամ, պարգևատրվել Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Իսկ Հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար, ինչպես նաև 90-ամյա հոբելյանի կապակցությամբ Ժանսեմը 2010-ին արժանացել է Պատվո շքանշանի:




Լրահոս