Կարճատև տեղումներ կլինեն ևս մի քանի օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում մայիսի 6-ին, 7-ին և 10-ին շրջանների մեծ մասում, 8-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 6-7-ը և 10-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 6-ին, 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 6-ին, 7-ին, 10-ին՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ: Մայիսի 8-9-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:




Լրահոս