ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի որդին` Վարդան Նիկոյանը, պարզվում է՝ այս օրերին, երբ ողջ հանրապետությունը շունչը պահած սահմանից ստացվող լուրերին է հետեւում, «թռել» է ԱՄՆ: Վերջինս 2014-ի դեկտեմբերին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության ստեղծվելուց հետո նշանակվել էր այդ գերատեսչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: 33-ամյա ՀՀԿ-ականը, սակայն, այնքան ուսման ծարավ է եղել, որ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պաշտոնը թողել եւ մեկնել է ԱՄՆ` Ֆլետչերի անվան դիվանագիտության դպրոցում ուսանելու: Շատ հայրենասեր որոշում:
Ողջ հանրապետությունը շունչը պահած սահմանից ստացվող լուրերին է հետևում, իսկ Սամվել Նիկոյանի որդին «թռել» է ԱՄՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ