Իրանը հուսով է, որ Սիրիայում շուտով հաղթանակ ձեռք կբերվի ահաբեկչության հանդեպ. Ալի Խամենեիի խորհրդական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի գերագույն ղեկավարի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ և հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է ահաբեկչության դեմ պայքարի գործին։

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա հույս է հայտնել, որ Սիրիայի ժողովուրդն ու նախագահ Բաշար Ասադը շուտափույթ հաղթանակ կտանեն ահաբեկչության դեմ։Վելայաթին պատմության մեջ աննախադեպ է որակել Սիրիայի կառավարության ձեռնարկած պաշտպանական ջանքերը, որոնք պետք է պսակվեն հաջողությամբ ու հաղթանակով։

Իրանցի խորհրդականը նաև ընդգծել է, որ իր երկիրը շարունակելու է պայքարն ահաբեկչության դեմ, որը սպառնում է ոչ միայն տարածաշրջանի, այլև՝ համայն աշխարհի անվտանգությանը. «Իրանը դրա համար օգտագործելու է ունեցած բոլոր հնարավորությունները»։




Լրահոս