![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/33c2cb2200000578_0_premier_league_official_mark_clattenburg_had_a_tough_night_at_st_a_131_1462292736221.jpg)
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մրցավարներին, հայտնում է այդ կազմակերպության պաշտոնական կայքը:
Մադրիդի «Ատլետիկո»-ի ու «Ռեալ»-ի միջև մրցավեճը սպասարկելու է անգլիացի մրցավարների բրիգադը, որոնց գլխավորելու է Մարկ Կլատենբուրգը:
Եզրային մրցավարներն են լինելու Սայմոն Բեկն ու Ջեյք Քոլինը, իսկ դարպասների ետևում աշխատելու են Էնթոնի Թեյլորն ու Անդրե Մարիները: 4-րդ մրցավարն է լինելու սլովակ Վիկտոր Կաշայը: Պահեստային օգնական է նշանակվել անգլիացի Սթյուրատ Բերտը: