ՀԱՐՑ. Որդիս ընդունվել է Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ՝ վճարովի հիմունքներով: Ամուսինս ազատամարտիկ է, մեր ընտանիքն էլ օգտվում է «Փարոս» համակարգից: Այս պարագայում որդուս վճարը կարո՞ղ է զեղչվել: Եթե այո, ապա ո՞ւր պետք է դիմենք եւ ի՞նչ փաստաթղթեր ներկայացնենք: Նշեմ, որ ամուսինս երկրից բացակայում է: Արդյո՞ք դա խոչընդոտ չի լինի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2013թ. թվական հուլիսի 3-ի N897 Ա/Ք հրամանի՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսանողական վճարի մասնակի փոխհատուցում տրամադրվում է այն ուսանողներին, որոնց ընտանիքի անապահովության միավորը 30 եւ ավելի է, եւ նրանց ՄՈԳ-ը բակալավրիատում 17 եւ ավելի է, իսկ մագիստրատուրայում՝ 18 եւ ավելի: Այս պարագայում, ըստ Ձեր ընտանիքի անապահովության միավորների, կարող եք ստանալ 50-100% փոխհատուցում: Եթե Ձեր ՄՈԳ-ը բարձր չէ, ապա առաջին կիսամյակի ավարտից հետո կարող եք դիմել ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժին, եւ հաշվի առնելով Ձեր առաջադիմությունն ու ընտանիքի կարիքավորության հանգամանքները՝ կտրամադրվի զեղչ:
պետ Հրանտ Ժամհարյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճիշտ է, ներկայացված «բարի» պատասխանը խոսում է քաղաքացիների շահերից, բայց դեռ հարց է՝ երբ ուսանողը դիմի համապատասխան բաժին, կբարեհաճե՞ն զեղչել նրա վարձը, թե՞, սովորության համաձայն, նորից առաջ կքաշեն բազմաթիվ վարկածներ՝ նրան զրկելու իրեն հասանելիք չնչին օգնությունից: Այս իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել: