Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքին հայերի մասնակցության մասին տեղեկատվություն չկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Քիչ առաջ եմ կապ հաստատել Մոսկվա, այդ ծեծկռտուքին հայերի մասնակցության մասին տեղեկատվություն չկա: Ռուսաստանի պատկան մարմիններից նման տեղեկություն չի ստացվել»,-ասաց Տիգրան Բալայանը:
«ՌԻԱ Նովոստի»ի տեղեկություններով զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են մի քանի ազգերի ներկայացուցիչներ` տաջիկներ, ուզբեկներ, դաղստանցիներ և չեչեններ: Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը մոտ 150 մարդու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Հնչած կրակոցների արդյունքում կան վիրավորներ ու տուժածներ:
Ըստ նախնական տվյալների՝ բախումները տեղի են ունենում մի քանի խմբերի միջև, ընդհանուր առմամբ կա մոտ 150 մասնակից: Վերջին տեղեկությունների համաձայն հայտնաբերվել է ծեծկռտոքի հետևանքով մահացած երրորդ անձի դին: