ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,0մլն.դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 10-13.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 950.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 19 որոշում և հաշվարկվել 552.61 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 182.25 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 117.6 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 207.76 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 40.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Արարատի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում:
Ապօրինի որսի իրականացման համար
Արմավիրի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100,0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում հաշվարկվել է 5.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 29.0կգ /71 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 11.0կգ /16հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Նարեկ>> ծերանոց:
Շիրակի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 9.1կգ /27հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն>> ՊՈԱԿ:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 49.1կգ /114 հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,0մլն.դրամ: