ՉԻ.Վարձերդ մուծիր, նոր կռիսներիդ վրա բողոք գրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի համատիրություններում (նախկին ԲՇՏ-ներում) կոմունալ վարձերի պարտքեր ունենալու դեպքում հրաժարվում են մարդկանց ոչ միայն բնակության վայրի մասին տեղեկանք տրամադրել, այլեւ համատիրության իրավասության տակ գտնվող այլեւայլ ծառայություններ մատուցել։ Այսպես օրինակ, երբ քաղաքացին դիմում է վերոնշյալ գերատեսչության աշխատակիրներին՝ իր բնակարանում կամ բակում կրծողների դեմ դեղանյութեր ցանելու խնդրանքով, նախ ստուգում են՝ նրա կոմունալ վարձերը մուծվա՞ծ են, թե՞ ոչ, եւ միայն համոզվելուց հետո, որ քաղաքացին պարտքեր չունի, հրահանգում են համատիրության “մուկ բռնողին” մկնդեղ դնել քաղաքացու մատնանշած վայրում։ Քաղաքացու ո՛չ խնդրանքը, ո՛չ ավելի բարձր ատյաններ բողոքելու սպառնալիքները չեն ազդում համատիրության աշխատակազմի վրա։ Ինչպես հայտնեց մի քաղաքացի, իրեն նույնիսկ ասել են. “Վարձերդ մուծիր, նոր կռիսներիդ վրա բողոք գրիր”։
Այլ կերպ ասած, եթե անգամ գրպանումդ մկներ են խաղում, մեկ է, պիտի կոմունալ պարտքերդ մուծես, թեւ չէ դրանք տանդ մեջ պար կբռնեն”,- գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս