Ժամանակ. Տարոն Մարգարյանի նախաձեռնած հանձնաժողովը չի ձեվավորվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժամանակի” աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած տրանսպորտի թանկացման հարցերով հանձնաժողովը չի ձեւավորվում։ Այս մասին գրում է “Ժամանակ” թերթը եւ հավելում. “ՀԿ-ներն ու քաղաքացիական ակտիվիստները մինչ այժմ հայտ չեն ներկայացրել հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ուսումնասիրելու էր սոցիալական խմբերի խնդիրները տրանսպորտի ուղեվարձի թանկացմանն ընդառաջ։ Ի դեպ, տրանսպորտի հարցը ներառված չէ սեպտեմբերի 10-ին կայանալիք ավագանու առաջին նիստի օրակարգում։ Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված չէ նաեւ “Փակ շուկայի” կառուցապատման հարցը”,- գրում է “Ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս