Ստեփանավանում 31-ամյա տղամարդը սպանել է հորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22։20-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են 1965 թ. ծնված Սամվել Ջուլհակյանի տուն` նրան բուժօգնություն ցույց տալու, սակայն նրան հայտնաբերել են մահացած: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։
Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել է Ս. Ջուլհակյանի դիակը` կրծքավանդակի աջ մասում կտրած-ծակած վնասվածքի հետքով:
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, 1982 թ. ծնված Վանիկ Ջուլհակյանն իրենց տանը դանակով հարվածել է հոր` Սամվել Ջուլհակյանի կրծքավանդակի աջ մասին և պատճառել մահ:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Վանիկ Ջուլհակյանը ձերբակալված է: Փաստի առթիվ սեպտեմբերի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս