«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, կառավարությունում քննարկվում է գերատեսչությունների արտաբյուջետային ֆոնդերը կրճատելու հարցը, որտեղ գումարները շատ են, և «ներկայացուցչական» ու «այլ» ծախսերի նման հայտնի չէ, թե դրանք ինչի վրա են ծախսում։
Մեզ հայտնի դարձավ, որ այս շրջանակում խնդրահարույց է հատկապես ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը, որտեղ վերջին տարիներին ուղղվում է նաև ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտումների տուգանքներից գոյացողի գումարը ավելի քան 10 միլիարդ դրամ։ Բայց այս խնդիրը իշխանության ներսում կարող է լարվածություն առաջացնել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։