Քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը կմնա կալանքի տակ. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Ազգությամբ եզդի, քրեական հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը՝ փոխել գրավով ազատ արձակելուն մերժել է նաև Վերաքննիչ դատարանը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ջնդի Ամարյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը՝ նկատելով.

– Թե ինչն է պատճառը, որ մինչ օրս որևէ հիմնավորում չկա պաշտպանյալիս կալանքի տակ պահելու համար, սակայն նա շարունակում է մնալ այդ վիճակում, դեռ պարզ չի մեզ համար։ Ավելին՝ վարույթն իրականացնող մարմինը չի էլ փորձում հարցաքննել մի շարք վկաների։

Հիշեցնենք, որ Ջնդի Ամարյանը մեղադրվում է շորթման մեջ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս