ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարց չի քննարկվում. ԵՏՀ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միությունում Ադրբեջանի անդամակցության հարց այսօր չի քննարկվում: Այս մասին Մոսկվայում մի խումբ հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի Անդամ (նախարար) Տատյանա Վալովայան, փոխանցում է Eurasia Daily-ն:

Նախարարն ընդգծել է, որ ինքը դեմ չէ ինտեգրացիոն միության ընդլայնմանը, և այդ հարցին պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել: «Որոշումները, այդ թվում նոր անդամների անդամակցությանը հարցը, ընդունվում են կոնսենսուսի ընթացքում»,- ասել է Վալովայան:

Դեռևս 2015թ. վերջին Ադրբեջանի տնտեսության և արդյունաբերության նախարարի տեղակալ Սևինջ Հասանովը հայտարարել էր, որ Ադրբեջանը միության անդամակցության հնարավորություն է թույլ տալիս, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է վերլուծվել մասնակցության դրական և բացասական կողմերը:

Նման հնարավորության մասին հայտարարել էր նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում Գլխավոր ասամբլեայի շրջանակներում՝ հայտարարելով, որ Ադրբեջանը նման հնարավորություն չի բացառում:

Տատյանա Վալովայան մեկնաբանել է նաև ապրիլին ԵՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու հետ կապված իրավիճակը, որը բուռն արձագանք ստացավ հայ հանրության շրջանում:
ԵՏՀ նախարարը նշել է, որ դրանում քաղաքական ենթատեքստ չի տեսնում:




Լրահոս